417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի ավագ դպրոցների ավելի քան 250 ուսուցիչ վերապատրաստման դասընթացների վկայական է ստացել

17:28
18 Հոկտեմբերի 2010

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկուշաբթի Երևանի ավագ դպրոցների 254 ուսուցչի որակավորման բարձրացման դասընթացների 2-րդ փուլի ավարտման վկայականներ է շնորհել՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում։

Որակավորման բարձրացման դասընթացները կազմակերպվել էին սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 9-ը Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» առարկաների գծով։

«Ըստ նոր համակարգի, մանկավարժական կազմում կաշխատեն բացառապես այն ուսուցիչները, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով և վարպետությամբ ի վիճակի կլինեն նոր չափանիշներով որակյալ հանրակրթական ծառայություններ մատուցել»,- Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում վկայականների շնորհման արարողության ժամանակ հայտնեց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ կրթության ոլորտի բարեփոխման խնդիրը ոչ միայն առանձին հաստատությունները որպես ավագ դպրոց վերաձևավորելն է, այլ առաջին հերթին մատուցված կրթության որակի բարձրացումը։

«Դասավանդման որակը պետք է բարելավվի, այդ թվում մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստման, նրանց  մասնագիտական հմտությունների  կատարելագործման և նորարար մանկավարժական նվաճումներին նրանց հաղորդակից դարձնելու ճանապարհով»,- նշեց նախարարը։

Միաժամանակ Աշոտյանը հատուկ ընդգծեց այս գործընթացում ուսուցչի բացառիկ դերը։ «Գաղտնիք չէ, որ դպրոցում ուսուցման որակը որոշվում է մանկավարժով, այն դեպքում, երբ դպրոցի հաջողությունը որոշվում է տնօրենով»,- մասնավորապես նշեց նախարարը։

Նա նաև ընդգծեց նյութատեխնիկական բազայի ապահովման անհրաժեշտությունը։ «Նյութատեխնիկական զինման հարցը շարունակում է արդիական մնալ։ Այս բնագավառում զգալի դրական առաջընթաց է նկատվում և տարեվերջին կամփոփվեն կատարված աշխատանքների արդյունքները»,- հայտնեց Աշոտյանը։

2010թ.-ի մայիսի 13-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել էր Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի համար: Ծրագիրն ուղղված է բարելավելու միջնակարգ կրթության ուսումնական պլանը, դասավանդման եղանակները, տարրական կրթության մակարդակ ներգրավվող երեխաների պատրաստվածությունն ու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրմանը Եվրոպական բուհական կրթության ոլորտին։

Այսօր Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց, սակայն 2011 թվականին դրանց թիվը կավելանա 40-44-ով:

2008թ.-ի մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը:

Ծրագիրը նախատեսում է երկրում 150 դպրոց ստեղծել 11 ուղղությամբ, մասնավորապես՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը