Հայաստանի հարավում սողանքի պատճառով 400 հակ անասնակեր է քարածածկվել

15.10.2010, 13:16
Հայաստանի հարավում սողանքի պատճառով 400 հակ անասնակեր է քարածածկվել

Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում տեղի ունեցած սողանքի արդյունքում գահավիժել են մոտ 300 տ  ժայռաբեկորներ` փլուզելով  որպես անասնագոմ օգտագործվող քարանձավը, հաղորդում է ԱԻՆ փրկարար ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ փլուզման հետևանքով սատկել է 1 կով, քարածածկվել է 400 հակ անասնակեր:

Տեղեկությունը ստացվել է Քարաունջի գյուղապետից՝ ժամը 16.14-ին։

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզային քաղաքաշինության վարչությունը: -0-