Հայաստանում նշվում է Ծխելու դեմ պայքարի ազգային օրը

12.10.2010, 18:33
Հայաստանում նշվում է Ծխելու դեմ պայքարի ազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հոկտեմբերի 12-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի ազգային օրը:

Կանոնավոր ծխողները կազմում են Հայաստանի մեծահասակ բնակչության 27 տոկոսը, որոնց 52 տոկոսը տղամարդիկ են: Երիտասարդների շրջանում ծխողների թիվը 3,5 տոկոս է:

«Ծխելու դեմ պայքարը պետք է համալիր բնույթ կրի՝ ներառելով և քարոզչություն, և օրենսդրական կարգավորումներ: Այսօր դեռևս կարելի է նկատել մի երևույթ, երբ ծխում են հասարակական տրանսպորտում: Մենք դեռ շատ բան ունենք անելու այս ուղղությամբ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի իրավաբանական խորհրդատու Սամվել Քրմոյանը:

Նա նշեց, որ այս տարի կառավարությունը հաստատել է «Ծխելու դեմ պայքարի 2012-2015 թթ.-ի պետական ծրագիրը»:

Քրմոյանի խոսքերով՝ շատ կարևոր է ընդունել մի օրենք, որն արգելում է ծխախոտ վաճառել 18 տարեկանից ցածր անձանց:

«Ծխախոտի արտաքին գովազդի արգելումն ու մի շարք այլ միջոցառումներ տվեցին իրենց արդյունքը, սակայն չի կարելի դրանով սահմանափակվել», - ընդգծեց նա:-0-