Երևանում կանցկացվի ԱՊՀ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի նիստը

12.10.2010, 18:11
Երևանում կանցկացվի ԱՊՀ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի նիստը

ԱՊՀ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 13-15-ը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նիստին կմասնակցեն պատվիրակություններ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Հայաստանից, ինչպես նաև ԱՊՀ գործկոմի ներկայացուցիչները:

«Նիստի մասնակիցները կքննարկեն երկկողմ համաձայնագրերի, տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման մեթոդների, մասնակից-երկրներում տեղի ունեցած տեխնածին աղետների վերլուծության, տեխնիկական անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված հարցեր», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-