Սոցինտերնը Բաքվում երաշխավորել է Դաշնակցության ներկայացուցիչներին անվտանգությունը

11.10.2010, 14:52
Սոցինտերնը Բաքվում երաշխավորել է Դաշնակցության ներկայացուցիչներին անվտանգությունը
Սոցինտերնը Բաքվում երաշխավորել է Դաշնակցության ներկայացուցիչներին անվտանգությունը

ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Բաքվում գտնվող Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիրներին սոցինտերնն անվտանգություն է երաշխավորել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզյանը։

Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Բաքու են մեկնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ Թիթիզյանի՝ անվտանգությունն ընդունող կողմն է ապահովում։ «Երևանում կայացած համանման ժողովի ժամանակ հայկական կողմն ապահովել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անվտանգությունը»,- նշեց Սոցինտերնի փոխնախագահը։

Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի տարածաշրջանային նախկին ժողովը տեղի է ունեցել հունիսի 11-12-ը ՀՀ մայրաքաղաքում։

Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից և Եվրոպայից սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները և տարածաշրջանում սոցիալ- դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հին հայկական քաղաքական կուսակցություններից մեկն է, որը ստեղծվել է 1890թ.-ին Թիֆլիսում։ Դաշնակցությունը հայրենասիրական գաղափարախոսություն կուսակցություն է, ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին։ XX դարավերջին մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ -0-