431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԱԽ քարտուղարը Սոչիում երկկողմանի հանդիպումներ է անցկացրել

19:00
06 Հոկտեմբերի 2010

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ԱԽ բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հավաքի շրջանակներում, Սոչիում մի շարք երկկողմանի հանդիպումներ է անցկացրել այլ երկրների գործընկերների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱԱԽ մամուլի գրասենյակից։

Մասնավորապես Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղար Ֆրենսիս Դելոնի, Լյուքսեմբուրգի Ազգային պաշտպանության բարձրագույն կոմիսարիատի բարձրագույն կոմիսար Ռոլան Բոմբարդելլայի, Չինաստանի Հանրային անվտանգության նախարար Մեն Ցզյանչժուի, Ավստրիայի Ազգային անվտանգության խորհրդի եւ արտաքին գործերի նախարարության գործակցությունը համակարգող Գերհարդ Յանդլի հետ:

Քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների անվտանգության խորհուրդների կամ համանման գործառույթներն ունեցող կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության սպառնալիքների ու դրանց դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերի կիրառման հնարավորությունների մասին:

ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ավարտել է Սոչիի այցը և չորեքշաբթի Երևան կվերադառնա։ Միջազգային հանդիպումը կայացել է հոկտեմբերի 5-6-ը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան