ՀՀ պետբուհերի առաջին կուրսի ռուսագետների պատվին ընդունելություն կանցկացվի ՌԴ դեսպանատանը

05.10.2010, 12:22
ՀՀ պետբուհերի առաջին կուրսի ռուսագետների պատվին ընդունելություն կանցկացվի ՌԴ դեսպանատանը
ՀՀ պետբուհերի առաջին կուրսի ռուսագետների պատվին ընդունելություն կանցկացվի ՌԴ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների պատվին հանդիսավոր ընդունելություն կանցկացվի չորեքշաբթի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, տեղեկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կշնորհավորի այս տարի ռուսական բանասիրության ֆակուլտետ ընդունված 350 ուսանողներին՝ ռուսագետի մասնագիտությունն ընտրելու և Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական դաշնակցային գործընկերության տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործի շարունակողների կարգավիճակ ձեռքբերելու առթիվ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդունելությանը ներկա կլինեն Երևանի պետական համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, ինչպես նաև մարզային բուհերի՝ Գավառի պետական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներ։

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զորի Բալայանը, Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, երիտասարդութփյան և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, բուհերի ռեկտորներ, դեկաններ և ռուսական բանասիրության ֆակուլտետների ամբիոնների վարիչներ, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետների պատվավոր շրջանավարտներ, Հայաստանում ռուսական ձեռնարկությունների ու ընկերությունների ղեկավարներ։ -0-