410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը շնորհավորել է ուսուցիչներին և կրթական բարեփոխումների հաջողության վստահություն է հայտնել

12:14
04 Հոկտեմբերի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ուղերձում ասվում է, որ այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը:

«Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր: Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման»,- ասաց Սարգսյանը։

Ըստ պետության ղեկավարի՝ այս առումով կրկնակի կարևորվում է ուսուցչի դերը, և բարձրանում նրա պատասխանատվությունը:

Սարգսյանը նշեց, որ ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է:

«Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ»,- ասվում է նախագահի ուղերձում։

Այս տարվանից Հայաստանում Ուսուցչի օրը պաշտոնապես կտոնվի հոկտեմբերի 5-ին։ Տոնի նախաշեմին կառավարության նախաձեռնությամբ արդեն տասներորդ տարին շարունակ մրցանակներ կշնորհվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» կոչման համար։

Ամեն տարի հոկտեմբերի 5-ին ավելի քան 100 երկրում նշվում է ուսուցչի օրը, որը 1994թ.-ին հաստատվել է որպես Ուսուցիչների համաշխարհային օր (World Teaches' Day)։ Սա բոլոր ուսուցիչների, դաստիարակների և կրթության ոլորտի աշխատակիցների  պրոֆեսիոնալ տոնն է՝ օր, երբ որակյալ կրթության գործընթացի բոլոր մակարդակներում նշվում է ուսուցիչների դերը, ինչպես նաև հասարակության զարգացման մեջ նրանց անգնահատելի ներդրումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել