Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ժամանակ ստորագրած փաստաթղթերը կայունացնող դեր են խաղացել Հարավային Կովկասում, ուրբաթ հայտարարեց ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։
«Հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, և դա ենթադրում է, որ Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։ Հայաստանի անվտանգության համակարգը շատ հարցերում կապված է, կարելի է ասել, նույնիսկ պարտական է անվտանգության այն համակարգին, որը մեզ համագործակցություն է երաշխավորում Ռուսաստանի հետ»,- ասաց փորձագետը։
Նա ընդգծեց, որ ռուսական բազայի վերաբերյալ պայմանագիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամկետների երկարացման, այլ տարածաշրջանում որպես էական ուժի ներկայության շարունակության պայմանագիր։
«Այդ պայմանագիրը ցույց է տալիս ոչ միայն հայ-ռուսական բարեկամությունը, այլ նաև այն, որ Ռուսաստանը ծրագրում է տարածաշրջանում երկարատև «բնակություն հաստատել»։ Դրանով իսկ Ռուսաստանն ազդանշան է ուղարկում նաև տարածաշրջանի այլ երկրների»,- հավելեց Մարկարովը։ -0