Հայաստանի ռուս հայրենակիցների համաժողովը տեղի կունենա Երևանում

01.10.2010, 15:06
Հայաստանի ռուս հայրենակիցների համաժողովը տեղի կունենա Երևանում
Հայաստանի ռուս հայրենակիցների համաժողովը տեղի կունենա Երևանում

Հայաստանի ռուս հայրենակիցների երրորդ երկրային համաժողովը տեղի կունենա հոլտեմբերի 2-3-ը Երևանի «Մոսկվայի տանը», հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
 
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում Ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի կողմից՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության աջակցությամբ։

«Համաժողովին ռուս հայրենակիցները կքննարկեն իրենց խնդիրները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների լույսի ներքո, արտերկրում հայրենակիցների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մասին օրենքը և այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պետական և հասարակական մարմինների և հանրապետության կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համաժողովի մասնակիցները կայցելեն Գյումրու վերածնված «Պատվո բլուր» հուշահամալիր, որը նվիրված է Ռուսական բանակի սպաներին, որոնք զոհվել են XIX  դարում Օսմանյան լծից Հայաստանի ազատագրման համար։

Հայաստանում ռուս հայրենակիցները (եզդիներից հետո ) թվով երկրորդ ազգային համայնքն է։ Ըստ 2001թ.-ի վերջին մարդահամարի տվյալների՝ ռուս բնակչությունը 15 հազար մարդ է կազմում, որոնցից 5 հազարը մոլոկաններն են։

Հատուկ խումբ են հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացիները։ Հայաստանում հայրենակիցների հինգ հասարակական կազմակերպություն է գործում՝ «Ռոսիա», «Սլավյանսկի դոմ», «Ռոսիյանե», «Հարմոնիա», Ռուս հայրենակիցներին ՀՀ օգնության և  աջակցության հիմնադրամը։ -0-