ՀՀ նախագահը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ

01.10.2010, 14:36
ՀՀ նախագահը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ, ուրբաթ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն և տոնի առթիվ շնորհավորել դեսպանատան աշխատակազմին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

« Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին և Հայաստանի ու հայ ժողովրդի անունից շնորհավորել երկրի ղեկավարությանն ու ամբողջ չին ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-