Մոսկվայում բավականին շատ հայ կաշառակերներ կան. Ստեպաշին

29.09.2010, 14:40
Մոսկվայում բավականին շատ հայ կաշառակերներ կան. Ստեպաշին

Մոսկվայում բավականին շատ  հայ կաշառակերներ կան, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։

«Կաշառակերության դեմ պայքարի հարցերը պետք է ոչ թե քննարկել, այլ բռնել  կաշառակերներին և բանտարկել։ Նրանք կան և Հայաստանում, և Ռուսաստանում, առավել ևս Մոսկվայում բավականին շատ հայ կաշառակերներ կան»,- ասաց Ստեպաշինը։

Ստեպաշինը Երևանում մասնակցում է ԱՊՀ և Բալթյան երկրների ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ հոբելյանական նիստին։ -0-