Երևանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը ծրագրում է Տաբակովի մասնակցությամբ ներկայացում բեմադրել Մոսկվայում

28.09.2010, 20:05
Երևանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը ծրագրում է Տաբակովի մասնակցությամբ ներկայացում բեմադրել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը երեքշաբթի հայտնեց լրագրողներին, որ ծրագրում է Օլեգ Տաբակովի մասնակցությամբ ներկայացում բեմադրել Մոսկվայում։

Գրիգորյանի խոսքերով՝ Էդուարդո դը Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մորտուրանո» ներկայացման աշխատանքները կսկսվեն «Տաբակերկայում» արդեն հոկտեմբերին։

«Ներկայացման պրեմիերան նշանակված է 2011 թվականի փետրվարի 4-ին՝ Չեխովի անվան ՄԳԹ-ում»,- նշեց Գրիգորյանը։ -0-