Հայաստանի և Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարները երկկողմ համագործակցության հեռանկարներն են քննարկել

24.09.2010, 14:34
Հայաստանի և Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարները երկկողմ համագործակցության հեռանկարներն են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Նյու Յորքում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել իր խորվաթ գործընկեր Գորդոն Յանդրոկովիչի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում նախարարները նշեցին, որ անցյալ տարվա ընթացքում երկու երկրների միջև նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լավ նախադրյալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչն անդրադարձան նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Նալբանդյանն իր գործընկերոջը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին։ -0-