Իրաքը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երևանում. Իրաքի ԱԳՆ ղեկավար
24.09.2010,
14:01
Իրաքը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երևանում. Իրաքի ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրաքի ԱԳՆ ղեկավար Հոշյար Զեբարին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտնեց, որ Իրաքի կառավարությունը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երևանում, հաղորդում է հայկական արտքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Միաժամանակ Զեբարին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը Իրաքում դեսպանություն հիմնելու համար։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը և հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը:
Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրեց Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը և խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման շուրջ ընթացող բանակցությունները: -0-