Հայաստանը հոկտեմբերին կընդունի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումը»

23.09.2010, 14:23
Հայաստանը հոկտեմբերին կընդունի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումը»

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներն են քննարկել Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցության հարցին: -0-