Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերին կայցելի Լեհաստան

22.09.2010, 18:45
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերին կայցելի Լեհաստան
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերին կայցելի Լեհաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերին կայցելի Լեհաստան՝ Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հրավերով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։  

Բաղդասարյանի այցին վերաբերող հարցն է քննարկվել Անվտանգության խորհրդի քարտուղարի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հանդիպման ընթացքում։

Այցի ընթացքում նախատեսվում է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի քննարկում, այդ թվում` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ևԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության հուշագրի և 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի ստորագրում: -0-