«Զվարթնոց» հայկական օդանավակայանը դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության բոլոր չվերթերի սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
««Արմավիա» ընկերության կուտակված և երկարատև պարտքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր չվերթերի սպասարկումը դադարեցվել է, ինչի մասին ընկերությունն իրազեկվել է նախօրոք», - ասաց Աբրահամյանը՝ ձեռնպահ մնալով հրապարակել ընկերության պարտքի գումարի չափը:
«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։
Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-