ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական երկրորդ քառօրյայի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, կարող է օրակարգում ներառել և քննարկել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը, երեքշաբթի ասաց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Ինչպես երեքշաբթի կայացած աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագիծը քննարկման կներկայացվի արտահերթ կարգով։
Խմբակցությունը օրինագիծը խորհրդարան էր ներկայացվել դեռ 2007թ.-ին, սակայն այդ ժամանակվանից պատգամավորները հրաժարվում են այն օրակարգում ներառել։
«Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ արտահերթ ճանաչված օրինագիծը, որը ներկայացվել է ընդդիմադիր խմբակցության կողմից, բայց պրոֆիլային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի ստացել, կքննարկվի արտահերթ կարգով երկրորդ քառօրյայի երկրորդ օրը»,- ասաց Աբրահամյանը։
Սաֆարյանն իր հերթին նշեց, որ «Ժառանգությունը» տարբեր պատգամավորների և խմբակցությունների է դիմել նախագծին աջակցելու համար, սակայն պատգամավորներից ոչ ոք չի միացել տվյալ նախաձեռնությանը։
Պատգամավորների մեծամասնությունը չի աջակցում «Ժառանգության» նախագծին՝ համարելով, որ այն կարող է վնասել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին։
«Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա եթե այդ հարցի շուրջ պատգամավորների միջև տարաձայնություններ կան, ապա «Ժառանգությունը» պատրաստ է այդ հարցը խմբակցության հայեցողությանը թողնել նիստերի օրակարգում այն ներառելուց հետո և ցանկացած բարենպաստ պահի այն քննարկման դնել»,- ասաց Սաֆարյանը։
Ինչպես նշեց պատգամավորը, տվյալ օրինագիծը ներառելով՝ խմբակցությունը չի մտադրվել վնաս հասցնել ղարաբաղյան գործընթացին։
Ըստ նրա՝ Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի ներառման հիմնական պատճառը խորհրդարանի մեծ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին հարցի առկայությունն է, ինչն այդ փաստաթղթի համար որոշակի հակակշիռ է ստեղծում։
«Միաժամանակ «Ժառանգությունը» դեմ կքվեարկի խորհրդարանի նիստերի մեծ օրակարգին, քանի դեռ դրանում գտնվում է հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը՝ չնայած նրան, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվել է նախագահի կողմից»,- ասաց Սաֆարյանը։
Երեքշաբթի Երևանում սկսվել է խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստը, որի օրակարգում ներառված է 141 օրինագիծ, որոնցից 29-ը միջազգային պայմանագրեր են։--0--