417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն որոշել է ՄԱԿ-ից հետ կանչել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը գերտերությունների դիրքորոշման պատճառով. փորձագետ

14:47
11 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ից Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի հետ կանչման մասին Ադրբեջանի որոշումը պայմանավորված է ոչ այնքան ՀՀ արտգործնախարարության ջանքերով, որքան գերտերությունների, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների դիրքորոշումով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանը նախօրեին որոշել է հանել սեպտեմբերի 9-ին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումից և քվեարկությունից նրա կողմից ներկայացված բանաձևի A/64/L.57 նախագիծը և տեղափոխել այս կետը ՄԱԿ-ի ԳՎ-ի 65-րդ նստաշրջանի օրակարգ:

«ՄԽ համանախագահ-երկրների դիրքորոշումը հասկանալի է: Գոյություն ունի բանակցային գործընթաց, որն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, և եթե նույնիսկ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հեռանկար չի նկատվում, բանակցային գործընթացը պետք է շարունակվի», - շաբաթ օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի խոսքերով՝ գերտերությունները կարծում են, որ անհնար է ՄԱԿ-ի շրջանակներում լուծել ղարաբաղյան հակամարտության նման խնդիրը:

«Միացյալ ազգերի կազմակերպության հարթակ այս հարցի դուրսբերումը ավելի շատ կապ ունի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, քան հակամարտության կարգավորման իրական փորձի հետ», - ընդգծեց փորձագետը:

Նա կարծում է, որ եթե կա խնդիրը լուծելու ցանկություն, ապա այն հարկավոր է քննարկել գոյություն ունեցող ՄԽ-ի ձևաչափի շրջանակներում, ինչպիսին էլ այն լինի, իսկ եթե քարոզչական նպատակներ են հետապնդվում, ապա այդ ժամանակ հարկավոր է հարցը բերել ՄԱԿ-ի հարթակ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը