ՀՀ կառավարությունը տեղափոխել է աշխատանքային օրերը եկեղեցական տոնի և Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը տեղափոխել է աշխատանքային օրերը եկեղեցական տոնի և Անկախության օրվա կապակցությամբ:
Ինչպես հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կառավարության որոշման համաձայն, սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության 19 ամյակի կապակցությամբ աշխատանքային օրը՝ սեպտեմբերի 20-ը, տեղափոխվել է շաբաթ՝ սեպտեմբերի 11-ին:
Միաժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ՝ երկուշաբթին՝ սեպտեմբերի 13-ը, Հայաստանում հայտարարվել է ոչ աշխատանքային օր Մեռելոցի կապակցությամբ: Երկուշաբթի օրվա փոխարեն Հայաստանում աշխատանքային օր է հայտարարվել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ը:
Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։
Քանի որ եկեղեցական տոները շարժական են, այդ պատճառով էլ կառավարությունը տարին հինգ անգամ նման որոշումներ կընդունի։--0-