ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը սեպտեմբերի 28-30-ը կայցելի Հայաստան, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«2008 թ.-ից սկսած մեր երկրների միջև չկա համագործակցության իրավական բազա: Այս հարցը մենք կքննարկենք նախարարի այցի ընթացքում», - նշեց Աշոտյանը;
Նրա խոսքերով՝ քննարկմանը ենթակա առավել կարևոր հարցերի թվում են Վրաստանում հայկական դպրոցների, հայոց լեզվի դասավանդման հարցը, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքին հուզող այլ հարցեր:
«Մենք կքննարկենք նաև երկու երկրներում կրթական բարեփոխումների գործընթացը», - ասաց նախարարը:-0-