Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

07.09.2010, 17:50
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստառիադիոընկերության խորհուրդը Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, ասաց ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ 2001թ.-ից մինչև 2010թ.-ի մարտ ամիսն այդ պաշտոնը զբաղեցնող Արմեն Արզումանյանը նշանակվեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ Ներկայումս ՀՀՀ գործադիր տնօրենի պարտականությունները կատարում է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը։

«Մրցույթի պայմանները կհրապարակվեն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վաղվա համարում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Մեկնաբանելով տարածված լուրերը, որ այդ պաշտոնին հավակնում է Արմեն Ամիրյանը, Հարությունյանը պարզաբանեց, որ ժամանակին այդ աշխատանքն առաջարկվել է Ամիրյանին, քանի որ գոյություն ուներ Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն միավորելու նախագիծը։

«Սակայն երբ պարզվեց, որ մոտ ժամանակներս այդ միավորումը չի լինի, մենք տևական զրույց ունեցանք, և պարոն Ամիրյանը գերադասեց մնալ ռադոյի ոլորտում»,- ասաց նա։

Միաժամանակ Ամիրյանն ինքը նշեց, որ մրցույթին իր թեկնածությունը չի առաջադրի, քանի որ հնարավորություն ուներ ընտրելու հեռուստատեսության և ռոդիոյի միջև, և ինքն ընտրել է ռադիոն՝ որպես իրեն հոգեհարազատ ոլորտ։

Ալեքսան Հարությունյանը նաև հայտնեց, որ ՀՀՀ այսօրվա նիստի ժամանակ Արմեն Ամիրյանը ՀՀՀ  գլխավոր պրոդյուսերի պաշտոնում Գագիկ Բունիաթյանին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Նա երկրորդ անգամ է այս պաշտոնը զբաղեցնում, առաջին անգամ նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1999թ.-ը»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ Հարությունյանի՝ ՀՀՀ խորհրդի որոշմամբ ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է ՀՀՀՀ խորհրդի գլխավոր խորհրդական, ինչպես նաև խորհրդին առընթեր գեղարվեստական հանձնաժողովի նախագահ։ -0-