Հայաստանում հաշմանդամների շրջանում անցկացվող հանրապետական մարզական մրցույթները մեկնարկում են սեպտեմբերի 3-ին

03.09.2010, 16:00
Հայաստանում հաշմանդամների շրջանում անցկացվող հանրապետական մարզական մրցույթները մեկնարկում են սեպտեմբերի 3-ին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հաշմանդամների շրջանում անցկացվող սպորտի հինգ տեսակի հանրապետական մարզական մրցույթները մեկնարկում են սեպտեմբերի 3-ին, ուրբաթ լրագրողներին ասաց Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։

Նա նշեց, որ շուրջ երկու ամիս տևող մրցույթների շրջանակներում 100 մեդալ կխաղարկվի 150 մասնակիցների միջև։ Լողի, առագաստային սպորտի, սեղանի թենիսի, բոչիի (գնդակի նետում դեպի թիրախ) և գոլբոլի (թույլ տեսողություն ունեցող անձանց համար նախատեսված  ֆուտբոլ) մրցակցությունները կանցկացվեն Երևանի, Սևանի, Ապարանի, Վանաձորի մարզադահլիճներում։

«Մենք ցանկանում ենք նորմալ պայմաններ ստեղծել հաշմանդամների մարզական կարիքների համար»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ֆեդերացիան պետական աջակցության և հաշմանդամների խնդիրների հանդեպ ուշադրության կարիք ունի։

Ռոստոմյանը հայտնեց, որ մրցույթներն անցկացվում են ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն իր հերթին նշեց, որ ԵՄ-ը միշտ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հասարակական հատվածին։

«Այդ ծրագրի նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հաշմանդամների խնդիրներին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ը միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին։ -0-