Ղարաբաղի ժողովրդավարությունն ամենազարգացածն է Անդրկովկասում. Հայաստանի ՍԴ անդամ

02.09.2010, 13:59
Ղարաբաղի ժողովրդավարությունն ամենազարգացածն է Անդրկովկասում. Հայաստանի ՍԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անդրկովկասի որևէ երկրում ժողովրդավարությունը զարգացած չէ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կարծում է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը։

«Ղարաբաղի ընտրություններում բացառվում է գոնե մեկ քվեաթերթիկի կեղծումը որևէ մեկի կողմից»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ Բալայանն ավելացրեց, որ ներկայում Լեռնային Ղարաբաղն ընտրում է իշխանություններին իսկապես իր ազատ կամքով, առանց որևէ ճնշման կամ կեղծարարության։ -0-