ՀՀ Տավուշի մարզում հոսանքահարման հետևանքով 13-ամյա մի պատանի է մահացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, նրա մարմինը գտնվել է նախօրեին կեսօրին Բերդ-Չինչին միջհամայնքային ավտոճանապարհի 10-րդ կմ-ում գտնվող բարձր լարման էլեկտրասյան վրա:
Դեպքի վայր մեկնած փրկարարները էլեկտրասյան վրայից իջեցրել են Տավուշ գյուղի 13-ամյա բնակիչ Արթուր Հովակիմյանի դին և հանձնել շտապօգնության բրիգադին:-0-
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը