Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի շուրջ համաձայնության են հասել. հայ փորձագետ

27.08.2010, 14:00
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի շուրջ համաձայնության են հասել.  հայ փորձագետ
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի շուրջ համաձայնության են հասել.  հայ փորձագետ

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են հասել Հարավային Կովկասում ազդեցության ոլորտների շուրջ, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Այդ երկու պետությունները սկսում են մեծ հանդուրժողականություն ցուցաբերել միմյանց նկատմամբ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ հենց նման ենթատեքստ է պարունակում պաշտպանական ոլորտում հայ-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ Պետդեպարտամենտի մեկնաբանությունը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանավորվածությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հրապարակելու լրագրողների խնդրանքին, ասել է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակը միայն Հայաստանի և Ռուսաստանի գործն է համարում:

«Ձեռք բերված կոնսենսուսը համապատասխանում է երկու տերությունների շահերին»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունություն կնկատվի։

Օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):-0-