Հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան թունելն արդեն գործում է. ԱԻՆ

27.08.2010, 13:52
Հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան թունելն արդեն գործում է. ԱԻՆ

Նախօրեին հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան մայրուղու վրա գտնվող թունելը կրկին գործում է, նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Նախօրեին օրվա երկրորդ կեսին ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս: Հրդեհը մարելուց հետո, թունելում հայտնաբերվել է 1 տարեկան երեխայի և 30-40 տարեկան կնոջ դիակներ:

«Թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է դեռ նախօրեին», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Գրիգորյանը:-0-