Ենթադրվում է, որ կրակել են բարձրաստիճան պաշտոնյանի որդու ուղղությամբ

Նախօրեին Երևանում ժամը 22:15-ին անհայտ անձինք կրակ են արձակել 23-ամյա Նարեկ Սարգսյանի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Մի շարք հայկական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին է:
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը ոստիկանությունում և Պաշտպանության նախարարությունում այս տեղեկատվությանը չհաստատեցին:
Ոստիկանության տվյալներով՝ տուժածը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, այնտեղից` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի տեղեկանքի, տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակի 10 պարկուճ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:-0-