ԾԱՂԿԱՁՈՐ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կօգնի հայ երիտասարդների համախմբմանը, հայտարարեց ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Հայաստանի կառավարությունն ուժ չի խնայում հանրապետությունում երիտասարդական շարժումը խթանելու համար: Այս տարին տարբերվում է երիտասարդական միջոցառումների քանակով»,- երկուշաբթի Ծաղկաձորում «Բազե 2010» համահայկական հավաքի բացմանն ասաց վարչապետը:
Մինչև օգոստոսի 28-ը տևող «Բազե 2010» հավաքին մասնակցում է 200 երիտասարդ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ջավախքից:
Վարչապետի խոսքով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ «Բազե»-ի կազմակերպիչը, շարունակում է հավաքի աշխարհագրության ընդլայնման ուղղված քայլերը՝ սփյուռքի երիտասարդությանը ներգրավելու միջոցով:
«Բացի այդ, մենք ջանում ենք մրցութային ծրագրում առավել շատ ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր ներառել՝ դրանով իսկ ձևավորելով համատեղ որոշումներ գտնելու մշակույթ՝ կարծիքների համադրման ճանապարհով»,- ընդգծեց Սարգսյանը:--0-