ՀԱՊԿ անդամները կկարողանան իրենց լուման ներդնել Ղրղզստանի իրավիճակի կարգավորման մեջ. Մեդվեդև

21.08.2010, 14:12
ՀԱՊԿ անդամները կկարողանան իրենց լուման ներդնել Ղրղզստանի իրավիճակի կարգավորման մեջ. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ի և Ղրղզստանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում համախմբված աշխատանքների արդյունքում, որը գոյություն ունի ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրի մոտ, այդ երկրի իրավիճակը կարգավորելու մեջ իր լուման կներդրվի։

«Ռոզա Օտումբաևան (Ղրղզստանի նախագահ) և մյուս գործընկերները բացահայտ քննարկել են կատարվածը, և ինչ դասեր է պետք քաղել, ինչով կկարողանանք օգնել Ղրղզստանին և ինչ անել, որպեսզի Ղրղզստանում արդյունավետ գործող պետություն ստեղծվի։ Այստեղ շատ խնդիրներ կան, բայց մենք պատրաստ ենք համատեղ գործել»,- ուրբաթ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագթնաժողովից հետո Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մեդվեդևը։

Սարգսյանն իր հերթին նշեց, որ Ղրղզստանի իրավիճակի հարցը, «ավելի ճիշտ այն միջոցների հարցը, որոնք ՀԱՊԿ շրջանակներում ձեռնարկվել են դրա շտապ կարգավորման ուղղությամբ, և այն օգնությունը, որը մեր կողմից ցուցաբերվել է Ղրղզստանի մեր եղբայրական ժողովրդին», այսօրվա գագաթնաժողովի կենտրոնական թեման է եղել։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած մեր նախորդ հանդիպման արդյունքում երկրների ղեկավարները Ղրղըզստանի Հանրապետությունում իրավիճակի մասին հայտարարություն ընդունեցին::

«Դրանում պատրաստակամություն հայտնեցին իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով Ղրղըզստանին հումանիտար և այլ օգնություն տրամադրել»,- ասաց նա։

ՀՀ նախագահը հայտնեց, որ երևանյան գագաթնաժողովի մասնակիցները վերլուծել են այդ որոշման կատարման ընթացքը, քննարկել են առաջնային արդյունքները, տվյալ ուղղությամբ հետագա քայլերի հարցի շուրջ մտքեր են փոխանակել։

«Մենք հաստատեցինք մայիսյան հանդիպման որոշմանը մեր հավատարմությունը 7 պայմանավորվեցինք շարունակել Ղրղըզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների շուրջ խորհրդակցությունները»,- նշեց Սարգսյանը։

Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունն իշխանության է եկել ապրիլի 7-ին՝ նախագահ Կուրբանբեկ Բակիևին գահընկեց անելուց հետո: Ավելի ուշ երկրում նոր Սահմանադրություն ընդունելու և Օտունբաևին նախագահ ընտրելու վերաբերյալ հանրաքվե է անցկացվել։ Իշխանափոխությանը հաջորդած հասարակական- քաղաքական ապակայունացումը երկրի տարբեր շրջաններում անկարգությունների ալիք առաջացրեց և մեծ թվով մարդկանց մահվան պատճառ դարձավ։ Շատերը ստիպված էին փախստականներ դառնալ։ -

ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը մեկնարկել է Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողվին մասնակցում են հինգ պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: -0-