Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Բելառուսին. Մեդվեդև

21.08.2010, 13:41
Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Բելառուսին. Մեդվեդև

Դեկտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Բելառուսին (Ռուսաստանից. «Նովոստի-Արմենիա»), ուրբաթ Երևանում Կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք պայմանավորվել ենք, որ դեկտեմբերին ՀԱՊԿ նախագահությունն անցում է կազմակերպության անդամներից մեկին՝ Բելառուսին»,- ասաց Մեդվեդևը։

Ըստ նրա, Բելառուսի նախագահը նախագահությունն ընդունելու պատրաստակամություն է հայտնել։ Մեդվեդևն այս փաստն ուրախալի է անվանել, քանի որ դա վկայում է ՀԱՊԿ բնական զարգացման մասին։

Երևանի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցում է վեց պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Երևանյան գագաթնաժողովն անցել է Գաֆեսջյան արվեստի կենտրոնում։

ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-