Հայաստանի ինքնիշխանությունը չի վտանգվում ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացման արձանագրությունից. փորձագետ

20.08.2010, 17:00
Հայաստանի ինքնիշխանությունը չի վտանգվում ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացման արձանագրությունից. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Անատոլի Սերդյուկովի ստորագրած՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացման արձանագրությունը չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի, այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն ողջ աշխարհում, այդ թվում ԵՄ երկրներում ավելի քանի 600 ռազմակայան ունի, որոնք սակայն չեն վտանգում նրանց ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը։

«Foreign Policy հրատարակության հետազոտության համաձայն, Հայաստանն ինքնիշխանության մակարդակով տարածաշրջանային առաջնորդ է»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ արձանագրությունների ստորագրումը Հայաստանի ազգային շահերից է բխում։

Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի  մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը:

Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Արձանագրության տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում: ՌԴ նախագահը պետական այցով գտնվում է Հայաստան: -0-