Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների տարածքում առևտրային ներկայացուցչություններ կստեղծեն

20.08.2010, 13:58
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների տարածքում առևտրային ներկայացուցչություններ կստեղծեն

Մոտ ժամանակներում Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը և Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունը: Երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում:

Բացի այդ, պետությունների ղեկավարների ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիր է ստորագրվել, ինչպես նաև՝ այդ համաձայնագրի իրագործման կարգի մասին գործադիր արձանագրություն:

ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունն ու Հայաստանի ոստիկանությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:-0-