Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները հաստատել են ռազմավարական գործընկերության զարգացման ուղղվածությունը

20.08.2010, 13:24
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները հաստատել են ռազմավարական գործընկերության զարգացման ուղղվածությունը

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հաստատել են ռազմավարական գործընկերությանն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը հետամուտ լինելը:

«Մեր հանդիպումների հաճախականությունը և, միգուցե, որպես աշխատանքի գագաթնակետ՝ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այս պետական այցն ամբողջությամբ արտացոլում են մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ հարաբերությունը: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերության հարաբերություններ են: Միաժամանակ դրանք սերտ դաշնակցային հարաբերություններ են, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության և այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվել են և այսօր կիրառվում են միջպետական հարաբերություններում», - ասել է Մեդվեդևը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այս այցն իր ներդրումը կկատարի «բարեկամական և բարի հարաբերությունների գանձատուփում»:

Սարգսյանն ակնկալում է, որ ՌԴ նախագահի պետական այցը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբը կդնի:

«Ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, ողջ Ռուսաստանն է ելնում մեր ժողովրդի շահերից: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս հարաբերությունները զարգանան», - ավելացրել է ՀՀ նախագահը:

Նա նշել է, որ Մեդվեդևի՝ Երևան կատարած այցի ընթացքում «պետք է քննարկվեն կենսական կարևորություն ունեցող հարցեր»:-0-