Ռուսաց լեզվի ուսուցման ինտերակտիվ դասարան կբացվի Երևանում

19.08.2010, 17:57
Ռուսաց լեզվի ուսուցման ինտերակտիվ դասարան կբացվի Երևանում
Ռուսաց լեզվի ուսուցման ինտերակտիվ դասարան կբացվի Երևանում

ԱՊՀ-ում ռուսաց լեզվի ուսուցման առաջին ինտերակտիվ համակարգչային դասարանը կգործի նոր ուսումնական տարվանից Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան N8 միջնակարգ դպրոցում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդատու, «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։

«Այսօր մենք Պուշկինի դպրոցին ռուսաց լեզվի դասարանների համար սարքավորումների հավաքածու, այսինքն ռուսաց լեզվի ուսուցման համակարգչային համակարգ ենք հանձնում ։ Սա առաջին նման դասարանը կլինի ողջ ԱՊՀ-ում»,- ասաց Կրիվոպուսկովը։

«Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ այդ կապակցությամբ դպրոցին 15 համակարգիչներ, ինետերակտիվ գրատախտակ,  հեռուստապրոյեկտոր և դասարանի համար անհրաժեշտ սարքավորումներ կփոխանցվեն։ -0-