431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը Աֆղանստանից վերադարձող հայ խաղաղարարների համար. ռադիո

13:17
19 Օգոստոսի 2010

Ադրբեջանը հրաժարվել է օդային տարածք տրամադրել gերմանական ինքնաթիռի համար, որը Աֆղանստանից Երևան էր տեղափոխում հայ խաղաղարարներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցած իր աղբյուրներին:

«Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) համար փոխադրումներ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը, որը Երևան էր տեղափոխում Կունդուզում գերմանական հրամանատարության կազմում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղարարներին, ստիպված էր այլ երթուղի փնտրել: Հայ խաղաղարարները դեռ չեն ժամանել Երևան», - հաղորդում է ռադիոկայանը:

Տեղեկատվության համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը համարել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացին խոչընդոտում, ինչպես նաև Աֆղանստան մատակարարումներ իրականացնելու համար Հայաստանի օդային տարածքի և օդանավակայանների օգտագործման սահմանափակման փորձ:

«Պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք միջոցառումների հնարավորությունը, մասնավորապես` Հայաստանի օդային տարածքի օգտագործման արգելքը ռազմական նշանակության բեռների փոխադրում իրականացնող և Բաքվում վայրէջք կատարող ինքնաթիռների համար, չնայած ավելի վաղ Հայաստանը երբեք չի փակել իր օդային տարածքը Թուրքիայից դեպի Ադրբեջան չվերթեր իրականացնող ինքնաթիռների, ինչպես նաև Աֆղանստանից և հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնող ինքնաթիռների համար», - նշվում է ռադիոկայանի տեղեկատվության մեջ:

Հայկական խաղաղապահ համակազմն իր գործունեությունն է իրականացնում գերմանական ղեկավարության ներքո Կունդուզ քաղաքում ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության գործող խմբի կազմում 2010 թ.-ի փետրվարից: Հայկական զինվորական համակազմում են հետևակային դասակը, սպա-բժիշկն ու շտաբային երեք սպաներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան