Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող առաջիկա համաձայնագիրը ուղերձ կդառնա հարևանների համար. փորձագետ

18.08.2010, 13:44
Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող առաջիկա համաձայնագիրը ուղերձ կդառնա հարևանների համար. փորձագետ
Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող առաջիկա համաձայնագիրը ուղերձ կդառնա հարևանների համար. փորձագետ

Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցելության ընթացքում, քաղաքական ուղերձ կդառնա Հայաստանի հարևանների համար, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան նախատեսված այցի շրջանակներում կստորագրվի համաձայնագիր, ըստ որի՝ կերկարացվի հանրապետության տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը

«Այս համաձայնագիրը սկզբունքային փոփոխություններ չի մտցնի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների մեջ, որոնք ամրագրված են մի շարք փաստաթղթերով: Այն, ավելի շուտ, ուղերձ է՝ ուղղված Հայաստանի հարևաններին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը պարտավորվում է ապահովել հայկական սահմանների անվտանգությունը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Մյուս կողմից, Մինասյանի կարծիքով, նման համաձայնագրերը չեն տալիս այն երաշխիքները, որ Ռուսաստանն անհապաղ կմիջամտի Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, քանի որ ցանկացած երկրի քաղաքական ղեկավարություն ֆորս-մաժորային հանգամանքներում կարող է տարբեր կերպ մեկնաբանել համաձայնագրի պայմանները:

«Նախատեսված համաձայնագրի մասին տեղությունն արդեն տալիս է իր արդյունքները. վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական մամուլում կտրուկ կրճատվել է ռազմատենչ հայտարարությունների թիվը», - ընդգծել է փորձագետը:

Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում։-0-