Ռուս-հայկական հարաբերություններն օրինակելի մոդել են հետխորհրդային տարածքում. ՀՀ ԱԳ նախարար

18.08.2010, 13:19
Ռուս-հայկական հարաբերություններն օրինակելի մոդել են հետխորհրդային տարածքում. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս-հայկական հարաբերությունները ամենահաջող և արդյունավետ օրինակելի մոդելն են հետխորհրդային տարածքում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզապես բարեկամական չեն: Մենք նախապատրաստում ենք Հայաստան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը, և այն, որ սա պետական այց է, արդեն շատ բան է ասում: Խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:-0-