Երևանի փրկարարներն օդանավակայանում օգնել են ուղղել կողքի շրջված ուղղաթիռը

13.08.2010, 13:23
Երևանի փրկարարներն օդանավակայանում օգնել են ուղղել կողքի շրջված ուղղաթիռը

Երևանի փրկարարները Երևանի  «Էրեբունի» օդանավակայանում օգնել են ուղղել կողքի շրջված ուղղաթիռը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տեղեկատվությունն այն մասին, որ ուղղաթիռը կողքի է շրջվել, ստացվել է նախօրեին կեսօրին մոտ: Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ ուղղաթիռն ուղղվել է և դրվել բարձիկների վրա:

Դեպքի պատճառները չեն ներկայացվում:-0-