411.99
4.03
390.88
+19
Եղանակը Երևանում
Հայ

Օգոստոսի 11-ին նշվող հին հայկական Նոր տարին` Նավասարդը, նշանավորում է Հայկի հաղթանակը Բելի դեմ

16:16
11 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Նավասարդը` հին հայկական Նոր տարին, նշանավորում է հայ ժողովրդի նախահայր Հայկի հաղթանակը բաբելոնյան բռնակալ Բելի դեմ, ասաց ՀՀ  ԳԱԱ պատմության կենտրոնի ականավոր աշխատակից, հայկական դիցաբանության ազգագրագետ և մասնագետ Գոհար Վարդումյանը:

Առասպելի համաձայն, շուրջ 4500 տարի առաջ Հայկ Նահապետը (հայ ժողովրդի նախահայրը) կոտորել է բաբելոնյան բռնակալ Բելի զորքն ու սկիզբ դրել ապագա հայկական պետությանը:

«Այդ օրը` օգոստոսի 11-ը, հին հայկական օրացույցի համաձայն, Նոր տարվա սկիզբ է դարձել, որն անվանում են Նավասարդ: «Նավասարդ» բառը թարգմանվում է որպես «նավա»- նոր, «սարդ»- տարի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդումյանը:

Նա նշեց, որ այս օրը տոնական միջոցառումներ են անցկացվել հայկական պետության ողջ տարածքով, Նավասարդը տոնել է ողջ թագավորական ամրոցը, զինվորականներն ու հասարակ ժողովուրդը:

«Այս տոնը նվիրվել է բոլոր հեթանոսական աստվածներին: Ժողովուրդը հավատում էր, որ այդ օրն աստվածներն իջնում են երկնքից Արածանի գետը, իսկ այնուհետև բարձրանում են երկինք և այդտեղից մասնակցում են Նավասարդի տոնակատարությանը»,- ասաց նա:

Վարդումյանը նշեց, որ այդ օրը ցուլ են զոհաբերել, իսկ նրա արյունից մասնակիցների ճակատներին նշան են արել: Ըստ նրա, այդ օրը սեղանները լի են եղել զանազան ճաշատեսակներով, քաղցրավենիքներով և չոր մրգերով:

Փորձագետը նաև նշեց, որ ժամանակակից հայ ազգագրագետները բազմաթիվ անգամ դիմել են պետական բարձր ատյաններ, որպեսզի Նավասարդին պաշտոնական տոնի կարգավիճակ տան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից