Լույս է տեսել «Առաջին քայլեր դեպի Հայ Առաքելական Եկեղեցի» աուդիոգիրքը

11.08.2010, 16:03
Լույս է տեսել «Առաջին քայլեր դեպի Հայ Առաքելական Եկեղեցի» աուդիոգիրքը

Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական Թեմի ղեկավար Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ լույս է տեսել «Առաջին քայլեր դեպի Հայ Առաքելական Եկեղեցի» աուդիոգիրքը, հաղորդում է miasin.ru պորտալը։

Աուդիոգիրքը Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական Թեմի առաջին ռուսալեզու հրատարակությունն է աուդիոֆորմատով։Եկեղեցին նոր ձևաչափով առաջարկում է ծանոթանալ բազմադարյա ավանդություններին, պատմում է Նրա պահպանած հայ ժողովրդի հոգևոր ժառանգության մասին։

Նկատի առնելով կյանքի ժամանակակից ռիթմը և ժամանակի պակասը ընթերցանության համար ընդհանուր առմամբ և հոգևոր-լուսավորչական գրականության համար մասնավորապես՝ Եկեղեցին տեղեկատվություն է տրամադրում հենց այն ձևաչափով, որն ավելի հարմար է ընկալման համար։

Գրքի հիմնական նպատակն է պատմել քրիստոնեության հիմքերի և Հայկական Եկեղեցու մասին՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ նույնիսկ ամենաանկեղծ հավատքը կարող է անհիմն մնալ, եթե այն կապված չէ Եկեղեցու հիմնարար ուսմունքի հետ։ Աուդիոգրքում զետեղված են ցանկացած հավատացյալ մարդուն հետաքրքրող առավել կարևոր հարցերի պատասխաններ։

Տեքստը կարդում է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Բալյանը։ Գրքի ստեղծման վրա աշխատել են Հայր Անանիան (Բաբայան), Դավիթ և Գեորգի Կաբասովները, Դավիթ Բեկնազարյանը, Վլադիմիր Հակոբջանովը և Մարիա Նազարովան։ Ձայնագրումը կատարվել է «ԱրմԱուդիո» հրատարակչության աջակցությամբ, շնորհիվ Արթուր Խաչատուրովի և Ռուբեն Սարդարյանի։

Աուդիոգիրքը կարելի է ձեռք բերել Ռոստովի մարզերի հայկական եկեղեցիներում և հայկական ինտերնետ-խանութներում, այդ թվում՝ ArmeniaOnline.Ru ինտերնետ-խանութում։ -0