Հայ-վրացական սահմանային գոտում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
11.08.2010,
13:05
Հայ-վրացական սահմանային գոտում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Նախօրեին հայ-վրացական սահմանային գոտում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
«Երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով ժամը 22:46-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց հայկական սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը:
Ծառայության տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ, զոհեր և ավերածություններ չկան:-0-