«Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը ցանկանում է նվաճել Եվրոպան

10.08.2010, 17:16
«Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը ցանկանում է  նվաճել Եվրոպան
«Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը ցանկանում է  նվաճել Եվրոպան

Յուրմալայում կայացած «Նոր ալիք 2010» երաժշտական մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը հայտարարել է, որ ցանկանում է գերել եվրոպացի հանդիսատեսին:

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է երգչուհին, Մոսկվայում և եվրոպական երկրներում հայտնի երգիչների մասնակցությամբ համերգներին մասնակցելու մի շարք առաջարկներ է արդեն ստացել:

«Ես ծրագրում եմ դուրս գալ միջազգային բեմ և հասնել եվրոպական հանդիսատեսի համակրանքին և ճանաչմանը», - հայտարարել է Շահգելդյանը:

Նա ավելացրել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք միջազգային հյուրախաղերին մասնակցելու առաջարկներ է ստացել ռուսաստանցի էստրադային երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի հայրիկից՝ Բեդրոս Կիրկորովից: Շահգելդյանը տեղեկացրել է, որ նա Լատվիայում վոկալի վարպետության դասընթացներ անցկացնելու առաջարկներ է ստացել:

Շահգելդյանը լրագրողներին ասել է, որ երազում է զուգերգով հանդես գալ ռուսաստանցի հայտնի երգիչներ Գրիգորի Լեպսի և Նիկոլայ Նոսկովի հետ:

Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր ամենագլխավոր խնդիրը Երևանում մինչև նոյեմբեր առաջին մենահամերգը կազմակերպելն է:

Հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը օգոստոսի 1-ին Յուրմալայում ավարտված «Նոր ալիք 2010» մրցույթի արդյունքում 288 միավոր է հավաքել: Նա մեկ միավորով առաջ է անցել Ուկրաինան ներկայացնող Տատյանա Շիրկոյից: Երրորդ տեղը զբաղեցրել է Էստոնիան ներկայացնող Ուկու Սուվիստեն:

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծնվել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին։ Մրցույթի գլխավոր նպատակն է նոր աննուներ բացահայտելըԱյս տարի մրցույթի եզրափակչում ելույթ են ունեցել 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։

Ամեն տարի «Նոր ալիք» մրցույթը հնարավորություն է տալիս հանդիսատեսին և բազմաթիվ հեռուստադիտողների տեսնել նոր տաղանդեր, որոնցից մի քանիսն իսկապես հայտնի արտիստներ են դառնում:

Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան։ -0-