ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ ապագայում Երևանի կենդանաբանական այգում նոր էգ փղիկ կհայտնվի, հինգշաբթի լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
Նրա խոսքերով՝ Հրանտ փղիկի ընկերուհու ձեռքբերմանն ուղղված բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և այս ծրագրի ֆինանսավորումն իր վրա է վերցնում «Գրանդ Քենդի» ընկերությունը: Սակայն Աբովյանը չներկայացրեց նոր կենդանու գնման հետ կապված բոլոր մանրամասները:
Մաշա փղիկը, որը բերվել էր Մոսկվայից՝ 2007 թ. դեկտեմբերին, սատկել է 2008թ. օգոստոսի 29-ին՝ թունավորումից։ 22-ամյա փղիկը Նատալյա Դուրովայի սիրելի փղերից էր, որի հետ նա կենդանության օրոք աշխատում էր: Մաշան բերվել էր Հայաստան Հրանտիկի համար, ով հայ երեխաների սիրելին ու «Գրանդ Քենդի» հրուշակեղենի ֆաբրիկայի խորհրդանիշն է: Մաշային տրվել էր Քենդի անունը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ:
Հրանտ փղիկը երևանյան կենդանաբանական այգում բնակվում է 1999թ.-ից՝ «Գրանդ Հոլդինգի» ֆինանսական օժանդակության շնորհիվ։
Ամեն տարի փղի մասին հոգ տանելու համար «Գրանդ Հոլդինգը» Երևանի կենդանաբանական այգուն հատկացնում է 200 հազար դրամ (շուրջ 650 ԱՄՆ դոլար):-0-