«ARMENIA EXPO 2010» տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի սսեպտեմբերին

04.08.2010, 20:09

Տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում «Armenia EXPO 2010»-ը տեղի կունենա    սեպտեմբերի 3-5-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին  LOGOS EXPO Center ընկերությունից, որը միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հետ համատեղ։

«Ցուցահանդեսի հայեցակարգն իրենից ներկայացնում է տարածաշրջանային և ճյուղային ցուցադրությունների միություն, որը բացահայտում է Հայսստանի արդյունաբերական ներուժը»,- ասվում է հաղորդագրությունում։

LOGOS EXPO-ից նշեցին, որ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի առաջարկների սպեկտրն ընդգրկում է գործանականորեն բոլոր ոլորտները։  «Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին  էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս»,- ասվում է հաղորդագրությունում:-0-