Ամերիկյան Viza ռոք խումբը ելույթ կունենա Հայաստանում Սերժ Թանգյանի մենահամերգի բացման ժամանակ

03.08.2010, 19:46
Ամերիկյան Viza ռոք խումբը ելույթ կունենա Հայաստանում Սերժ Թանգյանի մենահամերգի բացման ժամանակ

 Ամերիկյան հայտնի «Viza» ռոք խումբն օգոստոսի 12-ին ելույթ կունենա ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի մենահամերգի բացման ժամանակ Երևանում՝ որպես պատվավոր հյուր, հաղորդեցին Deem Communications ընկերությունից, որը համերգի կազմակերպիչներից մեկն է։

Թանգյանն աշխարհահռչակ «System of a Down» «ալտերնատիվ մետալի» ոճի ռոք խմբի հիմնադիրն է։

«Viza» ռոք խումբը ստեղծվել է 2005թ.-ին։ Այն միջազգային է՝ նրա կազմում են տարբեր ազգության ինը երաժիշտներ։ Նրանց թվում է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը։

Թանգյանի մենահամերգը կազմակերպվել է Deem Communications և Fugitive Studios ընկերությունների կողմից։

«Viza»-ն այն յուրահատուկ և հետաքրքիր խմբերից է, որոնց ես երբևէ հանդիպել եմ։ Նրանք հիանալի աշխատանք են կատարում՝ միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը, և նրանց համերգներն անցնում են ուրախ և եռանդով լի»,- այդ խմբի մասին մի անգամ ասել է Թանգյանը։ -0-