Հայ երիտասարդ բնապահպանները Հայոց ցեղասպանության թանգարանին ծաղիկներից պատրաստված հուշաթերթեր կնվիրեն
«Արևորդի» էկոփառատոնի մասնակիցները Հայոց ցեղասպանության թանգարանին ծաղիկներից պատրաստված հուշաթերթեր կնվիրեն, որոնք պատրաստված են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ դրված ծաղիկներից, ասաց Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Այդ թերթերը պատրաստված են վերամշակված ծաղիկներից: Շուտով թղթի այդ թերթերից երախտագիտության նամակներ կպատրաստվենե և հուշաթերթերը կփոխանցվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Խաչատրյանը:
Հիմնադրամի տնօրենը նշեց, որ այս ակցիան, որը ևս մեկ անգամ հիշեցնում է էկոլոգիապես մաքուր ապրանքի հիման վրա թղթի վերամշակման հնարավորության մասին և պատասխանատվության կոչ է հասարակությանը:
Ակցիան կանցկացվի FPWC նախաձեռնությամբ և VivaCell-MTS բջջային օպերատորի աջակցությամբ:
Այդ կապակցությամբ Խաչատրյանը նշեց, որ մի շարք եվրոպական երկրներում գոյություն ունի բուսական հունքի հիման վրա թղթե փաթեթեների (biodegradable) պատրաստման պրակտիկա, որը բացարձակապես անվտանգ է և ընդունակ է արագ քայքայման:
Ըստ նրա` մասնավորապես, թուղթը պատրաստվում է արևածաղկի հիման վրա: Խաչատրյանն ընդգծեց, որ թղթավերամշակման արդյունաբերությունը կարող է բավականին եկամտաբեր լինել, սակայն այսօրվա դրությամբ Հայաստանում այն չի խրախուսվում:
«Արևորդի» էկոփառատոնը Հայաստանում անցկացվում է երկու տարին մեկ՝ սկսած 2007թ.-ից: Հաջորդ`թվով երրորդ փառատոնը կանցկացվի 2011թ.-ին: -0-