Հայաստանում ութ երեխա տուժել է ՃՏՊ-ից

Նախօրեին երեկոյան տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տասներկու մարդ, այդ թվում ութ երեխա տարբեր աստիճանի բարդության վնասվածքներ են ստացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Ծառայության տվյալների համաձայն՝ ժամը 20.07-ին Աշտարակի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1092 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի 03 ՍՕ 801 պետհամարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում միկրոավտոբուսի վարորդը և 11 ուղ¨որները (այդ թվում` 8 անչափահաս) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարորդին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մնացած ուժողներին` Աշտարակի հիվանդանոց, նաև՝ Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց:
Յոթ տուժած, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Ըստ բժիշկների` մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: -0-