Հայ փրկարարները գտել են անտառում մոլորված անձանց

27.07.2010, 15:07
Հայ փրկարարները գտել են անտառում մոլորված անձանց

Հայ փրկարարները հաշված րոպեների ընթացքում գտել են Ջերմուկ քաղաքի մոտակա անտառում մոլորված քաղաքացիների խմբին, հաղորդում է հանրապետության Փրկարար ծառայությունը։

Կանանցից մեկին բժշկական օգնության կարիք զգացվեց։

Մոլորված քաղաքացիներին հայտնաբերել են ահազանգը ստանալուց 22 րոպե անց։ Միաժամանակ Երևանի 76-ամյա բնակչուհուն պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հետագա հոսպիտալացման կարիք չի առաջացել: -0-